ԱԺ ընտրությունները ՔՀԿ-ների մանրադիտակի տակ
ՕքսԵՋեն հիմնադրամը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Ռեգիոն» hետազոտական կենտրոնը և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հիլթոն հյուրանոցի Միլանո սրահում հրավիրում են հանդիպում` ներկայացնելու 2018թ. ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության և քարոզարշավի մոնիթորինգի արդյունքները, որն իրականացվել է ԵՄ աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն Հհ բոլոր ընտրատարածքներում անկախ դիտորդների և լրագրողների կողմից արձանագրած փաստեր, սոց. ցանցերում քարոզարշավի մոնիթորինգի արդյունքներ, ինչպես նաև հատուկ անդրադարձ կկատարվի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և առաջին անգամ ընտրողների ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներին։ #Elections4all; #armvote2018
Արդյունքների ներկայացմանը կհետևի քննարկում:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 13-ը, ժամը՝ 16:00-ն էլեկտրոնային նամակով [email protected] հասցեին կամ զանգահարել ՕքսԵՋեն հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանին 043401304 հեռախոսահամարով: