Աղբյուրը ՝ ImpactHub
Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի մասին
Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիան (ԵՎՄԱ), որը հանդիսանում է Եվրոպայում վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումներով զբաղվող ամենամեծ կազմակերպությունը, մեկնարկում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հայաստանում ծրագրի իրականացման գործընկերը Իմփաքթ Հաբ Երևանն է։
Նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։
Մեր նպատակներն են՝
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների և բիզնես ունակությունների որակական աճ
- Ավելի մեծ քանակի սոցիալական ներդրողների ներգրավվում
- Սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում
- Հանրային ոլորտի, սոցիալական ձեռներեցների և ներդրողների համագործակցության ակտիվացում
- Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների զարգացման խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների համար։
COVID-19ի հաղթահարման ԵՄ ֆոնդ
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է հայտադիմումների ընդունում COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի համար, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին հաղթահարելու պանդեմիայի հետևանքները և օգնելու դառնալ առավել կայուն հետագա նմանատիպ ճգնաժամերի հանդեպ։
Սոցիալական ձեռնարկությունները կարող են ուղարկել հայտադիմումներ 3.5 միլիոնից 9 միլիոն դրամի(միջինը 5,640-14,510 EUR) սահմաններում ֆինանսավորման համար։ COVID-19 աջակցման ֆոնդի միջին դրամաշնորհային արժեքը կկազմի մոտ 6.2 միլիոն դրամ (10,000 EUR), սակայն ավելի մեծ բյուջե կարող է դիտարկվել, հաշվի առնելով դիմորդ սոցիալական ձեռնարկության կարիքները, սոցիալական ազդեցությունը և բիզնեսի շահութաբերությունը։
Ինչպես նշված է հայտադիմումի մեջ, դիմորդները պետք է ներկայացնեն իրենց կանխատեսվող բյուջեն, որից նվազագույնը 20%-ը պետք է ուղղված լինի միջին և երկարաժամկետ քայլեր անելուն (կայունության կառուցում), օրինակ՝ օնլայն վաճառքների համակարգի ներդրում, վաճառքի լրացուցիչ ուղիներ, նոր արտադրանք կամ ծառայություն։
Հիմնական ամսաթվերը
COVID-19 աջակցման ֆոնդի մեկնարկ – 22 Մարտ 2021
տեղեկատվական հանդիպում – 29 Մարտ 2021 (Առցանց 16: 00-17: 30, տե՛ս Զումի Հղումը)
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ – 12 Ապրիլ 2021 ժամը 23:59
Իրավասության չափանիշներ
- Սոցիալական ձեռնարկությունները պետք է գրանցված լինեն որպես ՀԿ, հիմնադրամ, ՍՊԸ կամ ԱՁ, համարեն իրենց սոցիալական ձեռնարկություն և համապատասխանեն Եվրոպական միության կողմից մշակված սոցիալական ձեռներեցության սահմանմանը (հղումը անգլերենով)։
- Սոցիալական ձեռնարկությունները պետք է լինեն գրանցված/կամ գործող 2020 թվականի մարտ ամսին, կամ պետք է նախատեսեին մեկնարկել գործունեություն 2020 թվականի սկզբին, ինչը հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։
- Հայտադիմումը լրացնելու պահին սոցիալական ձեռնարկությունը պետք է լինի գրանցված և ծավալի գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքում ։
Գնահատման չափանիշներ
Հայտադիմումները կգնահատվեն հետևյալ չափորոշիչներով՝
- Սոցիալական առաքելության կարևորությունը (20%)
- Սոցիալական ձեռնարկության առաջարկվող լուծումը և առ այսօր ունեցած սոցիալական ազդեցությունը (20%)
- Բիզնես մոդելը և առ այսօր արված ֆինանսավորումը, բիզնեսի զարգացման կանխատեսումը (20%)
- Բյուջեի թվերը և հիմնավորումները (20%)
- Սոցիալական ազդեցության մասշտաբավորման ներուժը (20%)
Հայտադիմում
Խնդրում ենք ներբեռնել սույն հայտադիմումը և ուղարկել այն [email protected] հասցեին մինչ ապրիլի 12ի ժամը 23:59-ը, վերնագրի դաշտում նշելով «COVID-19ի հաղթահարման ԵՄ ֆոնդի հայտադիմում»։
Սույն հայտադիմումը լրացնելուց զատ, խնդրում ենք ներկայացնել նաև՝
- Կազմակերպության գրանցման հավաստագիր
- Կազմակերպության բանկային քաղվածքներ
ա․) 2019 թվականի մարտից մինչ 2020 թվականի մարտ ամիսը, կամ, ավելի ուշ հիմնադրվելու դեպքում՝ գործունեություն ծավալելու ամսաթվից մինչ 2020 թվականի մարտ ամիսը, ինչպես նաև
բ․) Կազմակերպության բանկային քաղվածքը 2020 թվականի մարտ ամսից մինչ 2021 թվականի մարտ ամիսը, կամ մինչ բիզնեսի կասեցում/չեղարկումը։ - Ցանկացած այլ փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ կօգնի մեզ գնահատել Ձեր սոցիալական ձեռնարկությունը։