«Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի մշտադիտարկում
Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) 2020թ.-ի մայիսից իրականացնում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ կառավարության N1978-Լ որոշմամբ` հաստատված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարության գործողությունների մշտադիտարկմանը:
Վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում ԽԵ-ն նախատեսում է զարգացնել ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունները զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների բացահայտման, իրավունքի խախտումների փաստագրման, ինչպես նաև մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մշտադիտարկումներ իրականացնելու ուղղությամբ։
Այս նպատակով ԽԵ-ն համագործակցության է հրավիրում ՀՀ յուրաքանչյուր մարզից եւ Երեւան քաղաքից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր ընտրվելուց հետո կմասնակցեն 2020 թ.-ի հուլիսին նախատեսվող եռօրյա դասընթաց-աշխատանքային հանդիպմանը, որի շրջանակներում ձեռք կբերեն գիտելիքներ վերոնշյալ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ներգրավված կլինեն նախատեսվող մշտադիտարկման մեթոդաբանության մշակման գործընթացում։ Այնուհետեւ հանդիպման մասնակիցներից կձևավորվի 2020-2022 թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեությունը մշտադիտարկող խումբը։
Կից ուղարկում ենք համագործակցության հրավերը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ՀՈՒՆԻՍԻ 25-ն է:
Ստորև հղումով կարող եք գտնել նախաձեռնության և նախատեսվող մշտադիտարկող խմբի ձևավորմանն առնչվող մանրամասները.
https://peacedialogue.am/2020/05/07/invitation_for_collaboration_arm/