Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 10 նոյեմբերի, 2016
Խաղաղաշինական հետազոտական ծրագիր ԼՂՀ-ում
Աղբյուրը՝ www.swv.am
Ուշադրություն բոլոր լրագրողներին և լուսանկարիչներին
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն իրականացնում է «Ընդգծելով կանանց դերը խաղաղաշինական և կոնֆլիկտների հաղթահարման գործընթացում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեդիայի և արվեստի միջոցով» ծրագրիրը, որի շրջանակներում իրականացվելու է լրագրողական աշխատանքների և ֆոտոպատմությունների մրցույթ մասնակիցների շրջանում:
Ծրագրին կարող են դիմել
18-30 տարեկան լրագրողներ և լուսանկարիչներ, ովքեր հետաքրքրված են խաղաղաշինությամբ, կանանց հիմնախնդիրներով և պատրաստակամ են մեկնելու Լեռանային Ղարաբաղ՝ լրագրողական հետազոտություն իրականցնելու նպատակով:
Դիմելու համար անհրաժեշտ է գրել
-Մոտիվացիոն նամակ
-Հետազոտական աշխատանքի համառոտ բնութագիր, որը կներառի՝
հետազոտության նպատակը, խնդիրները և ակնկալվող արդյունքները:
Այն կարող է վերաբերվել զինված հակամարտությունների ժամանակ կանանց մասնակցությանը, խաղաղաշինության մասին կանանց պատկերացումներին, ընտանեկան կոնֆլիկտների հաղթահարման գործընթացում կանանց դիրքորոշումներին, զինված հակամարտությունների ընթացում կանանց հասցված վնասների ուսումնասիրությանը և այլն:
Կընտրվեն չորս լավագույն լրագրողները և լուսանկարիչները, ովքեր կաշխատեն զույգերով (մեկ լուսանկարիչ և մեկ լրագրող) և կստանան փոքրիկ դրամաշնորհ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հետազոտությունն իրականացնելու համար:
Մասնակիցները պետք է վերադառնան չորս հետազոտական աշխատանքներով և չորս ֆոտոպատմություններով:
Աշխատանքների ավարտից հետո տեղի է ունենալու լուսանկարների ցուցահանդես և լրագրողական նյութերի շնորհանդես: Իսկ հաղթող զույգը կստանա մրցանակ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:
Շտապե՛ք դիմել, վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է: Հայտերն ուղարկել[email protected] էլ-հասցեին՝ վերնագրում նշելով «Ծրագրի մասնակցության հայտ»: