Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 դեկտեմբերի, 2016
Հերթական #PKNyerevan-ը սկսվում է, թեման` «Ամենօրյա երջանկություն»
Աղբյուրը՝ այստեղ
Այս տոնական օրերին մենք միմյանց երջանիկ գալիք տարի ենք մաղթում։ Բայց ի՞նչ է իրոք երջանկությունը։ Ի՞նչն է ձեզ ամեն օր երջանկություն պատճառում։ Լինի դա բարի գործ անելը, աշխատանքի մեջ իմաստ տեսնելը, կամ գուցե այգում բերք հավաքելը, երջանկությունը մի զգացում է, որին բոլորս ձգտում ենք։
Կիսվե՛ք երջանկության ձեր բանաձևով գալիք Պեչա-Կուչա երեկոյի ընթացքում։ Դիմեք [email protected] էլ. հասցեին ուղարկելով ձեր շնորհանդեսը: Դիմումների վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30:
Պեչա-Կուչան ներկայացման մի պարզ ձև է, որտեղ 20 վայրկյանի ընթացքում 20 պատկեր է ցուցադրվում (ընդհանուր 6 րոպե և 40 վայրկյան տևողությամբ)։