Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 սեպտեմբերի, 2017
Լուսանկարչական Մրցույթ «Քաղաքացիական Հասարակությունն Իմ Աչքերով»
«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»
խորագրով` նվիրված քաղաքացիական հասարակության օրվան:
Մրցույթին կարող են մասնակցել և′ պրոֆեսիոնալ, և′ սիրողական մակարդակի լուսանկարիչները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով լուսանկարի խորագիրը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը` սեպտեմբերի 17, ժամը 24:00։
Ընտրող հանձնաժողովի կողմից Լավագույնը ճանաչված 3 լուսանկարներըի հեղինակները կպարգևատրվեն: Նախատեսվում է նաև հատուկ մրցանակ` «Հանդիսատեսի համակրանք»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային այգում Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին։
Միջոցառումը հնարավոր է դարձել կազմակերպել «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: