Թափուր աշխատատեղի մրցույթ. թարգմանիչ/խմբագիր
Կազմակերպություն՝ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպություն
Պաշտոն՝ Թարգմանիչ/խմբագիր
Աշխատանքի սկիզբ՝ Մարտ, 2016
Վայր՝ Երեւան, Հայաստան
Ամփոփ նկարագիր․ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Թարգմանիչ-խմբագրի հաստիքի մրցույթ։
Աշխատանքի նկարագրություն
Թարգմանիչ-խմբագիրը պատասխանատու կլինի Հանրային լրագրության ակումբի հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստային նյութերի բարձր որակի թարգմանության, տարածվող տեղեկության լեզվական և էթիկական ճշգրտության, կազմակերպության անունից տարածվող տեղեկատվական նյութերի բովանդակության ճշգրտության, ինչպես նաեւ կազմակերպության կորպորատիվ կայքերում, սոցիալական ցանցերում եւ ինտերնետային այլ հարթակներում հրապարակվող նյութերի լեզվական, բովանդակային բարձր որակի համար: Թարգմանիչ-խմբագիրը նաև կաջակցի կազմակերպության նախագծերի շրջանակներում իրականացվող գործողություններին ու միջոցառումներին:
Աշխատանքային պարտականություններ
- պատասխանատու կլինի կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և դրանց լեզվական բարձր որակի համար,
- կգրի հայերեն և անգլերեն մամլո հաղորդագրություններ կամ կհամակարգի դրանց պատրաստումը,
- հայերեն գրված մամլո հաղորդագրությունները կթարգմանի անգլերեն, անհրաժեշտության դեպքում` ռուսերեն,
- կիրականացնի խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերենով, անգլերենով ու ռուսերենով`հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները,
- կստուգի կազմակերպության կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը,
- կներգրավվի կազմակերպության միջոցառումների կազմակերպման, համակարգման եւ հանրային իրազեկման միջոցառումներում,
- նամակագրություն կվարի հայերենով, անգլերենով և ռուսերենով կազմակերպության գործընկերների, շահառուների հետ,
- կկատարի այլ խմբագրական աշխատանք` ըստ անհրաժեշտության, կազմակերպության ղեկավարի կամ կազմակերպության նախագծերի համակարգողների հանձնարարությամբ,
- կմասնակցի ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին,
- կիրականացնի կազմակերպության նախագծերին վերաբերող հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքներ,
- պատասխանատու կլինի կազմակերպության բոլոր կորպորատիվ էջերի, սոցիալական ցանցերում էջերի, կայքերի բովանդակության թարգմանության համար,
- կպատրաստի ամենամսյա հաշվետվություններ,
- կներգրավվի այլ, աշխատանքին առնչվող միջոցառումներում,
- կպահպանի կազմակերպության ներքին կանոնները
Պահանջվող որակավորում
- Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Առնվազն 3 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում
- Գրելու, խմբագրելու հմտություններ
- Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
- Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ
- Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգ
Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (անգլերեն) [email protected] հասցեին:
Դիմելու վերջնաժամկետ՝ 8-ը մարտի, 2016թ:
Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ կապ կհաստատենք:
Սկզբնաղբյուր՝ http://pjc.am/hy/node/259