Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների` համակարգային լուծումներ
Աղբյուրը՝ www.osf.am
Ֆեյսբուքյան հրավերը՝ web.facebook.com
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների` համակարգային լուծումներ» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը` 11:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան): Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. մարտի 29-ը, ժամը 17:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, գործադիր տնօրեն