Անվճար փորձագիտական խորհրդատվություն
Աղբյուր՝ www.civilsociety.am
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներգրավվելու որպես փորձագետ ծրագրի արտաքին կարողությունների զարգացման փաթեթի շրջանակներում իրականացվող անվճար փորձագիտական խորհրդատվության գործողությունում:
Եթե Դուք փորձառու մասնագետ եք, ով պատրաստ է իր փորձագիտական հմտությունները ծառայեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներ), ապա այս հնարավորությունը Ձեզ համար է: Անվճար փորձագիտական խորհրդատվության նպատակն է նպաստել ՔՀԿ-ների և այլ ոլորտների փորձագետների միջև կապերի ստեղծմանը: Մեր կարծիքով, ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ամենաարդյունավետ եղանակներից մեկը տարբեր ոլորտների մասնագետների հմտությունների համադրումն է, միջոլորտային համագործակցության խթանումը, ինչպես նաև ցանցերի և գործընկերության հաստատումը:
Անվճար փորձագիտական խորհրդատվությունը բացառիկ հնարավորություն է օգտագործելու Ձեր ամենաարժեքավոր և մրցունակ հատկանիշները, այն է՝ գիտելիքներն ու փորձը, դրանք ներդնելով մի գործում, որին հավատում եք: Այս գործողությունը սովորելու և աճելու փոխշահավետ գործընթաց է, որի ընթացքում Դուք, որպես փորձագետ, կարող եք ՔՀԿ-ներին օգնել բարելավելու իրենց կարողությունները և հմտությունները: Ավելին, Ձեր աջակցությունը քաղաքացիական հասարակության զարգացմանը դրական ազդեցություն և սոցիալական փոփոխություն կբերի:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս գործողությունը կիրականացվի ՔՀԿ-ների կողմից ներկայացված կարիքներին և պահանջարկին համապատասխան: ՔՀԿ-ների կողմից բարձրացված կարիքների և փորձագետների կողմից նշված թեմաների վերլուծությունից հետո ծրագիրը կապ կհաստատի ՔՀԿ-ների և համապատասխան փորձագետների միջև: Խորհրդատվությունն իրականացվում է հանդիպումների, հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև առցանց տարբերակով: Յուրաքանչյուր փորձագետ ինքն է որոշում՝ որքան ժամանակ կարող է տրամադրել այս գործողությանը (նվազագույնը 1 սեսիա՝ 1-2 ժամ տևողությամբ):
Ձեր նվիրումն ու ներդրումը շատ գնահատելի են և արժեքավոր: Ի լրումն, նշանակալի ներդրում ունեցող փորձագետները ծրագրի կողմից կստանան հավաստագրեր և կունենան իրենց համապատասխան անձնական էջը ծրագրի պաշտոնական կայքում: Կարողությունների զարգացման այս գործողությունում ներգրավվելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղումով` https://goo.gl/2Npn60:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գրանցումը բաց է մինչև ս/թ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 23:59:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել (041) 95-39-35 հեռախոսահամարով և/կամ [email protected] էլ. փոստով: