«Արևածագ» աջակցության կենտրոնի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման բաց մրցույթ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ «Արևածագ» աջակցության կենտրոնի մի մասի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող թիվ SG-840003126-07291 «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների Արմավիր քաղաքի «Արևածագ» աջակցության կենտրոնի մի մասի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ և ունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպության անունով տրված «Շինարարության իրականացում՝ բնակելի, հասարակական և արտադրական» լիցենզիա:
- Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն, ֆինանսական, տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ։
- Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Պահանջներ վերակառուցման աշխատանքների համար
- Վերակառուցման աշխատանքները պետք է կատարվեն պատշաճ որակով և ժամանակին։ Բոլոր աշխատանքները պետք է կատարվեն վավեր ՍՆԻՊ / ԳՕՍՏ ստանդարտների ուղեցույցների համապատասխան։
- Վերակառուցման աշխատանքներում օգտագործվող նյութերը պետք է լինեն նոր և առաջին կարգի որակի, նպատակին համապատասխանող, զերծ թերություններից։
- Վերակառուցման աշխատանքների համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք:
Մրցույթի ծածկագիրն է՝ 14 / 18 ՎԱշ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի:
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից և մեկ պատճենից, համապատասխան նշումներով:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2018թ. Սեպտեմբերի 07-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2018թ Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094 487128 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, ծավալաթերթը, բաց մրցույթի կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։