Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ «Արևածագ» աջակցության կենտրոնի ֆիզոթերապիայի սարքավորումների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի
Աղբյուրը հասանելի է այստեղ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ «Արևածագ» աջակցության կենտրոնի ֆիզոթերապիայի սարքավորումների ձեռք բերման նպատակով բաց մրցույթի
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող թիվ SG-840003126-07291 «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների Արմավիր քաղաքի «Արևածագ» աջակցության կենտրոնի ֆիզոթերապիայի սարքավորումների ձեռք բերման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
* Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ լինի անհատ ձեռնարկատեր:
* Մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Պահանջներ Սարքավորումների համար
* Սարքավորումները պետք է համապատասխանեն ստանդարտներին։
* Սարքավորումների համար պետք է տրվեն նվազագույնը մեկ տարվա երաշխիք:
Մրցույթի ծածկագիրն է՝ 16 / 18 ՖթՍ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի:
Մասնակիցը հայտը/ հայտերը պետք է ներկայացնի սարքավորումների ցանկում առկա յուրաքանչյուր սարքավորման համար առանձին:
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
Մրցույթի հայտը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակփակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից և մեկ պատճենից, համապատասխան նշումներով:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2018թ. Հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2018թ Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094 487128 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Սարքավորումների ցանկը, Սարքավորումների էսքիզները, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։