Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար
Աղբյուրը. www.usa.am
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող
կազմակերպություններում
ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում:
Դիմորդները պետք է՝
լինեն 25-ից 35 տարեկան լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ ունենան առնվազն բակալավրի կոչում տիրապետեն անգլերենին ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:
ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ն Է:
Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
56 00 45, 54 40 12 [email protected] http://americancouncils.am
Մանրամասն՝ այստեղ