Ծրագրի օգնական-փորձագետ
Սկզբնաղբյուր՝ www.pinkarmenia.org
Պաշտոնի անվանում` Ծրագրի օգնական-փորձագետ
Կազմակերպություն` Փինք Արմենիա ՀԿ
Աշխատավայրը` ք. Երևան
Աշխատանքի սկիզբ` 20.05.2016թ.
Տևողություն` 6 ամիս
Աշխատանքի պարտականություններ`
Տվյալ աշխատանքի պարտականությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով`
- «Բազմազանության չեմպիոններ» տեղեկատվական արշավի կազմակերպում և իրականացում;
- «Բազմազանության չեմպիոններ» տեղեկատվական արշավի համար հարցաթերթի մշակում` աշխատավայրի հավասարության ինդեքսի չափման նպատակով;
- Կարինքների գնահատման հարցազրույցների իրականացում հասարակական կազմակերպությունների հետ;
- Հասարակական կազմակերպությունների հետ գործողությունների պլանի մշակում՝ հիմնված կարիքների վրա;
- Համապատասխան գործողությունների փաստաթղթավորում;
- «Բազմազանության չեմպիոններ» մրցանակաբաշխության կազմակերպում և իրականացում
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական կամ մարդու իրավունքների ոլորտում),
- Հայերեն և անգլերեն լեզուների պարտադիր գերազանց իմացություն, գրավոր և բանավոր խոսքի սահունություն,
- Մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ,
- Վերլուծական հմտություններ և ռազմավարական մտածողություն,
- Մարդու իրավունքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձինք կարող են դիմել տվյալ աշխատատեղին` ուղարկելով իրենց ինքնակենսագրականներն ու մոտիվացիոն նամակները [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը: Դիմելու վերջնաժամկետն է` 15.05.2016թ.: