Ծրագրերի զարգացման մասնագետ IDeA հիմնադրամում
Աղբյուրը՝ www.idea.am
Սկիզբ : Անմիջապես
Տևողություն : Երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով
Վայր : Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիր :
IDeA հիմնադրամը փնտրում է Ծրագրերի զարգացման մասնագետի, ով կմիանա Ծրագրերի զարգացման թիմին և հաշվետու կլինի Ծրագրերի զարգացման ղեկավարին: Ծրագրերի զարգացման մասնագետը ներգրավված կլինի Հիմնադրամի ծրագրային պորտֆելում ընդգրկված նախագծերի զարգացման և ինկուբացման գործընթացում։
Աշխատանքային պարտականությունները :
- Գաղափարների/ծրագրերի նախագծերի համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրում,
- Հայեցակարգերի պատրաստում,
- Ներդրումային փաթեթների/բիզնես ծրագրերի պատրաստում,
- Գրանտային նախագծերի/դիմումների պատրաստում,
- Առանձին նախագծերի համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,
- Հաշվետվությունների պատրաստում ներդրողների, դոնորների համար,
- Հիմնադրամի նախագծերի ցանկի պարբերաբար թարմացում,
- Ոլորտի ուսումնասիրություն և վերլուծություն։
Պահանջվող որակավորումները :
- Բակալավրի կոչում բիզնեսի, տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- Բիզնես խորհրդատվության, ոլորտի վերլուծության ոլորտում 2-3 տարվա աշխատանքային փորձ,
- Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և պատկերման ոլորտում աշխատանքային փորձ,
- MS Office ծրագրի գերազանց տիրապետում,
- Տեխնիկական տեքստեր գրելու գերազանց հմտություններ,
- Անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի աշխատանքային մակարդակի տիրապետումը նախընտրելի է
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Ճնշման տակ աշխատելու ունակություն,
- Նախաձեռնություն և նորարար մոտեցում։
Դիմելու ընթացակարգը :
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ները [email protected] էլ․հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը հետևյալ կերպ՝ “Program Development Associate”։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված դիմորդներին, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները։
IDeA հիմնադրամի մասին :
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծվել է գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից դեպի բարեկեցություն:
IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առևտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:
Վերջնաժամկետ : Հունիս 30, 2017
Եթե ներկայումս Ձեր որակավորումներին համապատասխանող հաստիքներ չկան, ապա կարող եք ուղարկել մեզ Ձեր ինքնակենսագրականը՝ այն ապագայում ի նկատի ունենալու համար, հետևյալ հասցեով՝ [email protected]: