CCP Synergy։ Ծրագիր ՔՀԿ-ների համար
Աղբյուրը ՝ CrossCulture Programme - Armenia
Եթե ունեք կամ ցանկանում եք գտնել գործընկեր կազմակերպություններ #Գերմանիայում համատեղ ծրագրերի մշակման համար, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը:
CCP Synergy ծրագիրը նախատեսված է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համար, և նպատակ ունի ամրապնդելու Գերմանիայի և ծրագրի մասնակից երկրների քաղհասարակությունների կապերը։
Եթե գործունեություն եք ծավալում հետևյալ ոլորտներում՝
• Հասարակություն և քաղաքականություններ (policy)
• Մեդիա և մշակույթ
• Մարդու իրավունքներ և խաղաղարարություն
• Կայուն զարգացում
ապա ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեր կազմակերպությունների աշխատակիցներին 7-30 օրով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու ձեր գործընկեր գերմանական կազմակերպության հետ համատեղ ծրագրի մշակման աշխատանքներին: Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը https://www.ifa.de/en/fundings/ccp-synergy:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը #Ապրիլի_12-ն է:
2019-2023թ, ծրագրի հիմնական շեշտադրումը քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթությունն է և թվային հասարակությունը։
Ծրագիրը Գերմանիայի և CrossCulture-Programme-ի անդամ, գործընկեր պետությունների հասարակական կազմակերպություններին օգնում է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով և ստեղծել երկարաժամկետ գործընկերային ցանցեր:
Հավելյալ հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլ փոստ. հասցեներին:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Տեղեկատվական հանդիպման վայրի և օրվա մասին նախապես կհայտնենք մեր ֆեյսբուքյան էջում: