Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա
Աղբյուրը ՝ Impact HUB
Ի՞նչ է Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ գործող Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան նպատակ ունի զբոսաշրջության ոլորտի հետ առնչություն ունեցող և նախագծերի մշակման փուլում գտնվող սկսնակ ընկերություններին (ստարտափ) օգնել իրենց ձեռնարկատիրական գործունեության ճանապարհին։ Այս ծրագիրը, որի կենտրոնում սկսնակ նորարար բիզնեսներն են, օգնելու է վերջիններիս դառնալ կայուն և մասշտաբային ձեռնարկություններ։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան, որի գործունեությունը ապահովում է «Զբոսաշրջության աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսավորմամբ և, Իմփաքթ հաբ Երևանի հետ համատեղ, նախատեսում է նորարարություն բերել զբոսաշրջության ոլորտ և օժանդակել նպատակային ձեռներեցների զարգացմանը՝ տալով նրանց անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կապեր և հնարավորություն լինել մրցունակ ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային շուկաներում։
Հայտադիմումների ընդունում
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան հպարտությամբ հայտարարում է հայտադիմումների ընդունման մասին։ Եթե ունեք նորարարական գաղափար, ապա կարող եք դիմել և մասնակցել մեր գաղափարների վավերացման դասընթացին։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան փնտրում է զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման և նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը և կենտրոնացված կլինեն Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի վրա։
Եթե ունեք գաղափար, որը՝
- նորություն է շուկայում,
- նորություն է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում,
- առաջարկում է նոր բիզնես մոդել,
- պարունակում է տեխնոլոգիական, մարքեթինգային, կազմակերպչական կամ արտադրանքի/ծառայությունների մատակարարման նոր լուծումներ,
ապա հորդորում ենք անպայման դիմել ծրագրին։
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել դիմորդներ Հայաստանի ողջ տարածքից , սակայն առաջարկվող նախագծերն ու գաղափաները պետք է նպաստեն նորարարական տուրիզմի զարգացմանը Հայաստանի երեք հյուսիսային մարզերից՝ Լոռի, Շիրակ և Տավուշ, որևէ մեկում։
Ողջունվում է կին ղեկավար ունեցող ստարտափ ընկերությունների և/կամ տղամարդկանց ու կանանց հավասարակշռված ներկայացվածությամբ թիմերի մասնակցությունը։ Ավելին, մրցույթի ներառականությունն ապահովելու նպատակով խրախուսում ենք ձեռնարկատիրական ունակությունների տիրապետող այն անձանց ակտիվ մասնակցությունը, որոնց համար ռեսուրսների հասանելիությունը սահմանափակ է․ այդ շարքին են պատկանում հաշմանդամություն ունեցող անձինք, երիտասարդները, տեղահանված անձինք ու գյուղական և/կամ հեռավոր շրջանների մարգինալացված համայնքները։
Մենք ընդունում ենք դիմումներ՝
- գաղափարի փուլում գտնվող ստարտափներից (գրանցված կամ ֆինանսավորում ստանալուց հետո գրանցվել պլանավորող)
- նորաստեղծ կազմակերպություններից
- գործող և աճի ներուժ ունեցող ՓՄՁ-ներից
- անհատներից, ովքեր ունեն նորարարական զբոսաշրջային գաղափար և պատրաստ են թիմ ձևավորել հետագա փուլում
Մասնակցության առավելությունները
Գաղափարների վավերացման մեր երկօրյա դասընթացներից որևէ մեկին մասնակցելով հնարավորություն կունենաք՝
- կապ հաստատել մեր նորարար համայնքի հետ, վավերացնել ձեր գաղափարները և պատրաստվել դիմելու Զբոսաշրջության նորարարական ակադեմիայի նախագծի երկրորդ փուլին, որը զբոսաշրջային ստարտափների եռամսյա ինկուբացիոն ծրագիր է,
- ստանալ ձեռներեցին անհրաժեշտ գիտելիքներ, գաղափարը ներկայացնելու հմտություններ, որոնք կնախապատրաստեն ձեզ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության զբոսաշրջությանն ուղղված դրամաշնորհներին մասնակցելու առաջիկա հրավերներին,
- դրամաշնորհ ստանալու պարագայում մասնակցել ավելի ինտենսիվ և ստարտափների աջակցմանը համապատասխանեցված, ութ ամիս տևողությամբ նախա-ակսելերացիոն և ակսելերացիոն ծրագրի, որն ուղղված է հաղթող նախագծերի հաջող իրականացմանը։
Կարևոր ամսաթվերը՝
- Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հունվար 17, 2021 թ․
Դիմի՛ր հիմա
Հայտադիմումներն ընդունվում են թե՛ հայերեն, և թե՛ անգլերեն լեզուներով։ Հաջորդ փուլ անցած թեկնածուները հավելյալ կտեղեկացվեն ծրագրի մեկնարկի միջոցառման ամսաթվի և վայրի մասին։ Մասնակցության տեղերը սահմանափակ են, և նախապատվությունը տրվելու է վաղ դիմողներին, այնպես որ շտապեք դիմել անցնելով ստորև հղումով՝