Ծրագրեր՝ նվիրված գենդերային զգայուն բյուջետավորմանը
Կովկասի Ինստիտուտը՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու եռաշարք մեկօրյա դասընթացների 2016թ.-ի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում: Դասընթացները հիմնականում նվիրված կլինեն գենդերային հավասարության հասարակական և տնտեսական ասպեկտներին և դրանց ապահովման գործնական ուղիներին:Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ գենդերային զգայուն բյուջետավորման գործընթացների, տարբեր ոլորտներում և մակարդակներում բյուջեների գենդերային վերլուծություն իրականացնելու վերաբերյալ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կշնորհվի ավարտական վկայական:
Առաջին դասընթացը տեղի կունենա Կովկասի ինստիտուտում 2016թ. մայիսի 18-ին` ժամը 10:00-ից 16:00:
Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և կազմակերպությունների, ինչպես նաև հանրային պաշտոնյաների և տեղական ինքնակառավարման մարմինների անդամների մասնակցությունը Երևանից և մարզերից խրախուսվում է:
Մասնակցության համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին մինչև 2016թ.-ի մայիսի 17-ը ներառյալ: