Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 30 հոկտեմբերի, 2020
Ծրագրի ղեկավարի օգնականի աշխատանք
Ծրագրի ղեկավարի օգնական, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը քեզ է փնտրում:
Դու հնարավորություն ես ունենալու աշխատելու ամենաիրական թիմում՝ մշտապես կրթվելու, զարգանալու և առաջընթացի հնարավորությամբ:
Աշխատանքային պարտականություններ՝
• Ծրագրի ղեկավարին պրակտիկ աջակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում
• Կազմակերպել, ներկայացնել և պահպանել ծրագրի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը
• Ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ սերտ համագործակցել
• Սարքավորումների, պարագաների և ծառայությունների գնումները կազմակերպել
• Ծրագրի ղեկավարի կողմից պահանջվող այլ պարտականությունները կատարել
• Հետևել և վերահսկել բոլոր անհրաժեշտ ադմինիստրատիվ խնդիրները
Պահանջվող գիտելիքներ և փորձառություն
• Առնվազն 2 տարվա համապատասխան փորձառություն. ՀԿ ոլորտում նախկին համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն
• Հայերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում
• Ծրագրի ադմինիստրատիվ, կապի, տեխնիկական և գործառնական գործողություններին աջակցելու փորձ
• MS Office փաթեթի (մասնավորապես` Word, Excel) գերազանց իմացություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
• Կայուն միջանձնային և կազմակերպչական հմտություններ
• Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
Ուղարկի՜ր ինքնակենսագրականդ մինչև նոյեմբերի 15-ը [email protected] հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ծրագրի ղեկավարի օգնական:
Աշխատանք