Ծրագրի համակարգող “Սոսե” Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ում
“Սոսե” Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի համակարգողի՝ «ՀԿ-ի կայուն զարգացման ապահովում» ծրագրում ներգրավվելու համար: Ծրագիրը իրականացում է՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ Կայունության Ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:
Անհրաժեշտ պահանջներն են
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչային և համացանցից օգտվելու գերազանց գիտելիքներ
- Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- ՀԿ ոլորտում աշխատելու փորձառություն
Աշխատանքի պարտականություններն են
- - Ստանձնել պարտականություններ աջակցելու համար “”Սոսե”Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ի կայուն զարգացման ապահովում” ծրագրի իրականացմանը,
- - Գրել նամակներ համապատասխան մարմիններին, ստանալ մուտքային նամակներ,
- - Պահպանել շահառուների հետ շփումներ,
- - Իրականացնել հաղորդակցության և ծրագրի տեսանելիության գործունեություն,
- - Ըստ անհրաժեշտության ներկայացնել ծրագիրը անմիջական շփման, հեռախոսով և գրավոր հաղորդակցության միջոցով,
- - Պահելը ծրագրին առնչվող բոլոր տեղեկությունների վերաբերյալ գրառումներ փաստաթղթավորման, պարզաբանման և ղեկավարությանը ներկայացման համար,
- - Միջնորդել ծրագրի ղեկավարության և աշխատակիցների միջև,
- - Պլանավորել և համակարգել խորհրդակցություններ, հանդիպումներ, պատրաստել օրակարգեր և հանդիպումների ժամանակացույցեր, սղագրել դրանք,
- - Հաղորդակցվել ծրագրի այլ աշխատակիցների հետ ծրագրի դասընթացավարների տեխնիկական աջակցության կարիքների համար,
- - Կայքի պարբերական թարմացում
- - Ըստ անհրաժեշտության օգնել ծրագրի ղեկավարին:
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին` նամակի թեմա բաժնում նշելով «Project Coordinator _ Name Surname»:
- Դիմումների ընդունման սկիզբը` 01.02.2018թ.
- Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 10.02.2018թ.
- Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 093 860 374 հեռախոսահամարին:
Գտնվելու վայրը ք. Գորիս
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ի կայուն զարգացման ապահովում» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն “”Սոսե” Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: