Նախագծերի Կառավարման Կիրառությունը ՓՄՁ-ներում
Աղբյուրը՝ այստեղ
Սիրով հրավիրում ենք Ձեզ «Նախագծերի Կառավարման Կիրառությունը ՓՄՁ-ներում »թեմայով սեմինար-քննարկմանը ս.թ. Դեկտեմբերի 2-ին, ժ.` 19։00: Սեմինար-քննարկումը կազմակերպվում է UPMS-Նախագծերի Կառավարման Մասնագետների Միության կողմից, Սեմինար-քննարկումների օրերի շրջանակներում, և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի աջակցությամբ ։ Սեմինարավարն է Սամվել Գևորգյանը` 22 տարվա փորձով կառավարման խորհրդատվության փորձագետ:
ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԹԵՄԱՆ
Սեմինարի հիմնական թեման նախագծերի կառավարման կիրառության գաղափարն է հայկական Փոքր և Միջին Ձեռնարկատիրություններում (ՓՄՁ): Այս հարցը զանգվածային կերպով անտեսվում է, քանի որ ՓՄՁ-ների մոտ կարծիք կա, որ նախագծերի կառավարման գործիքները հիմնականում նախատեսված են խոշոր ընկերությունների համար: Սակայն, հաշվի առնելով գլոբալ զարգացումների հնարավորություններն ու վտանգները, նախագծերի կառավարումը պետք է դառնա հայկական բոլոր ՓՄՁ-ների առօրյա օրակարգի հարց:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն հետևյալ թեմաները՝
• Ինչու ներդնել Նախագծերի կառավարում ՓՄՁ-ներում
• Ինչպես ներդնել Նախագծերի կառավարման մշակույթը կազմակերպությունում
• Թաքնված ծախսեր, եթե չկա նախագծերի կառավարման մշակույթ
• ՓՄՁ ռեսուրսների արդյունավետ օգտագործում նախագծերի կառավարման պարագայում
• Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ներդրման փուլում
- Հարց և պատասխան
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մասնակցիները հստակ կպատկերացնեն.
• ինչու է անհրաժեշտ կիրառել Նախագծերի կառավարում մասնավոր բիզնեսում, անկախ բիզնեսի չափից
• ինչպես խուսափելի ներդրման ռիսկերից
• ինչպես բացահայտել թաքնված ծախսերը
Լեզուն` Հայերեն կամ անգլերեն, ըստ մասնակիցների ընտրության
Արժեքը` Անվճար
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարով`+374 94265543:
Կհանդիպենք:
UPMS Թիմ