Նախագիծ «Ինքնորոշում». դիզայն, հանդիպում Լոֆթի հոգեբանական ակումբում
Աղբյուրը՝ www.facebook.com
#LOFT-ի հոգեբանական ակումբը շարունակում է հանդիպումները «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում։ Առցանց հարցման արդյունքում այս անգամ ձայների մեծամասնությամբ ընտրվեց #դիզայն-ը։
Մայիսի 31-ին՝ ժամը 19։30-ին, խոսելու ենք մասնագիտության առանձնահատկությունների եւ հոգեբանական նրբությունների մասին՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Դիզայների մասնագիտությունը այսօր համարվում է ամենապահանջված և բարձր վարձատրվողներից մեկը:
Դիզայնը կիրառելի է կյանքի տարաբնույթ ասպարեզներում. օրեցօր այստեղ ավելանում են նոր ճյուղեր և մասնագիտացումներ։ Այս ոլորտի մասնագետն ունի կարիերային աճի մեծ հնարավորություններ. զարգանում են ինչպես տեխնոլոգիաները, այնպես էլ շրջապատող իրականությունը, իսկ դիզայները` որպես մասնագետ, միտված է շարժվել ժամանակին զուգընթաց, ընդգրկել ժամանակակից մարդու կյանքի բոլոր ասպարեզներն ու դարձնել դրանք հնարավորինս հարմարավետ և կիրառելի։
Դիզայների աշխատանքային նպատակն է ոչ միայն կատարել պատվերի արտաքին կողմը, այլ նաև հաշվի առնել նախագծի բովանդակային, ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Այն գեղարվեստանախագծային գործունեության տարատեսակ է, որը ներառում է առարկայական իրականության ստեղծում (կայքեր, ստեղծագործություններ, իրեր, ինտերիեր և այլն) ու հիմնված է հարմարավետության, խնայողականության և գեղեցկության սկզբունքների վրա։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՅՈւՐԵՐՆ ԵՆ.
- Էդուարդ Քանքանյան | Braind
- Էդիկ Պողոսյան | Newmag
- Ստեփան Ազարյան | Backbone Branding
Հանդիպումը կվարի #LOFT-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Մուտքավճարը՝ 2000 դրամ
Գրանցման հղում` https://bit.ly/2wdvwRC
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
«Ինքնորոշում» նախագիծը նվիրված է մարդկության պատմության մեջ առկա յուրակերպ ու բացառիկ մասնագիտություններին եւ դրանց հոգեբանական նրբություններին, որոնց մասին տեղեկանում ենք ինքնատիպ հանդիպումների շրջանակներում՝ հատուկ հյուրերի մասնակցությամբ։ Մասնագիտության ընտրությունը կատարվում է առցանց հարցման ձեւաչափով LOFT-ի հոգեբանական ակումբի ֆեյսբուքյան խմբում (https://bit.ly/2Spf2Tf)։