Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիտորինգ․ հայտարարություն
Քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Համայնքային աղքատության հաղթահարման փորձառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ, առաջիկայում կիրականացվեն «Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիթորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն ուղղված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բյուջետային գրագիտության, հանրային ծրագրերի մշակման գործընթացներում մասնակցության, ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարելավմանը:
Դասընթացներին կարող են արձագանքել քաղաքացիական հասարակության բոլոր հետաքրքրված կազմակերպությունները, որոնք կիսում են ծրագրային նպատակները, ունեն որոշակի փորձ և համապատասխան կարողություններ համագործակցելու 2022-2023 թվականների ընթացքում՝ նպաստելու Հայաստանում և իրենց համայնքներում աղքատամետ բյուջետային ծրագրերի մշակմանը:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը լրացնել առցանց դիմումի ձևը։
Մանրամասներին ծանոթացեք հրավերում։