«Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» կարճ վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում:
Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպում է ՍիվիլՆեթի պատրաստած «Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» կարճ վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում: Ֆիլմը հետաքննում է, թե ինչու 2000-ականներին Երևանից անհետացավ տրամվայի ցանցը։
Ֆիլմի նկարահանումը և քննարկումն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Քաղաքացիական հասարակության «Կամուրջ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում։
Քննարկման բանախոսներն են՝
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ,
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն,
Վահագն Խաչատրյան, Երևանի նախկին քաղաքապետ։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում։ Քննարկումը կվարի ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը։
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարե՛ք 010 500 119 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեին։