Հանրային քննարկում «ՀՀ քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները Արարատի մարզի օրինակով» թեմայով
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան» կազմակերպում է հանրային քննարկում «ՀՀ քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները Արարատի մարզի օրինակով» թեմայով:
Սիրով Ձեզ հրավիրում ենք հանրային քննարկմանը, որը տեղի կունենա 2019 թ. հունիսի 20-ին, ժամը 11:00-13:00, Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ուսումնական կենտրոնում» (ք. Վեդի Թումանյան 6, Քաղաքապետարանի շենքում) թեմայի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը կներկայացնի հանրապետությունում ՀՀ քաղաքացու առողջ ապրելու իրավունքի առանձին բաղադրիչների պաշտպանության գործում հիմնախնդիրները, այդ ոլորտում դատական պրակտիկան, Արարատի մարզի քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի խախտման դեպքերը, եւ կներկայացնի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ։
Հանրային քննարկման ժամանակ նա կպատասխանի մասնակիցների հարցերին եւ կտա անվճար խորհրդատվություն կոնկրետ հարցերի վերաբերյալ։
Բացման խոսքով հանդես կգան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչը և «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ ժաննա Ալեքսանյանը։
Խնդրում ենք մինչև 2019 թ. հունիսի19-ը տեղեկացնել հրավերն ընդունելու և հանրային քննարկմանը Ձեր կողմից ներկայացող մասնակցի տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը):
Տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ հայտնել Ազնիվ Սիրադեղյանին՝ 094 86 32 80 հեռախոսահամարով:
Հարգանքով,
«Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»