«Երևանը և մենք» վերտառությամբ հանրային քննարկումը
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, նախաձեռնել է «Երևանը և մենք» վերտառությամբ հանրային քննարկումը:
Նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում ծավալել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև մայրաքաղաքի խնդիրներով մտահոգված քաղաքացիների միջև:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ը, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Բողոսյան ամֆիթատրոնում (Մարշալ Բաղրամյան պողոտա 21):
Հանրային քննարկումը կվարեն իրավապաշտպան, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և «Հետքի» գործադիր տնօրեն, լրագրող Քրիստինե Բարսեղյանը:
Այս հանդիպումը հնարավորություն է հարցեր հնչեցնելու և առաջարկություններ անելու ընտրապայքարի մասնակիցներին՝ իրենց հետագա գործունեության համար:
Քննարկումը բաց կլինի հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն