«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում» խորագրով հանրային քննարկում
Աղբյուր. www.osf.am
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության (Penal Reform International) հարավային կովկասի գրասենյակը հրավիրում են ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունիսի 24-ին,, ժամը` 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառումը նվիրված է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան (հունիսի 26) ի հիշատակ և աջակցություն Հայաստանում բազմաթիվ խոշտանգումների զոհերի և վերապրածների: Այդ օրը աշխարհը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր նվիրել են իրենց կյանքը և ովքեր կորցրել են իրենց կյանքը. պայքարել են հանուն մարդու իրավունքների խթանման և պաշտպանության:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հունիսի 23-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը:
Միջոցառման ֆեյսբուքյան էջը հասանելի է այստեղ: