Աշխատանքի հնարավորություն. հանրային առողջության փորձագետ
Ծրագրի անվանումը՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ
օգտագործում» ծրագիր # AID-II l-A-17-00005
Գլխավոր կազմակերպություն՝ Ուրբան զարգացման հիմնադրամ
Գործընկեր կազմակերպություն՝ Ազգային ջրային համագործակցություն (ԱՋՀ)
Գործընկեր կազմակերպություն՝ ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական
կենտրոն
Պաշտոնը՝ Հանրային առողջության փորձագետ
Պայմանագրի տեսակը՝ Քաղիրավական պայմանագիր
Աշխատանքի սկիզբ՝ Հոկտեմբերի 1, 2018թ
Տևողությունը՝ Մարտի 23, 2019թ․
Աշխատանքի վայրը՝ Երևան (նախատեսվում են հաճախակի ճամփորդություններ դեպի Արարատի և
Արմավիրի մարզեր)
Աշխատանքի նկարագրություն
Ազգային ջրային համագործակցությունը, սերտորեն համագործակցելով ծրագրային թիմի հետ, փնտրում է Հանրային առողջության փորձագետի, ով կաջակցի ծրագրին ՏԻՄ-երի, համայնքային ակտիվ խմբերի, կանանց, երիտասարդներին և համայնքային այլ խմբերի համար խմելու և ոռոգման ջրի հետ առնչվող հանրային առողջապահության հարցերի վերաբերյալ սեմինարների/գործնական պարապմունքների անցկացման և խորհրդատվության տրամադրման գործում (ներառյալ տեղեկատվական նյութերի պատրաստում) հանրության իրազեկման, գիտելիքների, կարողությունների ձեռքբերման և բարձրացման նպատակով:
Պարտականությունները.՝
• Իրականացնել համայնքային քննարկումներ և խորհրդատվություն համայնքային ակտիվ խմբերի, մանկավարժների, քաղաքացի գիտնականների, քաղաքացի լրագրողների, ՇՊ ցանցի, ՇՊ համայնքային խմբերի, ներառյալ՝ կանանց և երիտասարդներին համար, խմելու և ոռոգման ջրերին առնչվող առողջապահական հնարավոր խնդիրներ վերաբերյալ։
• Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների համար պատրաստել տեղեկատվական նյութեր խմելու և ոռոգման ջրերին առնչվող առողջապահական խնդիրների թեմաներով:
• Իրականացնել թիրախավորված սեմինարներ/գործնական պարապմունքներ շահակիր կողմերի տարբեր խմբերի հետ՝ մանկավարժներ, երիտասարդներ, կանայք, համայնքային ակտիվ խմբեր, ՋՕԸ-եր, ՔՀԿ-ներ, քաղաքացի գիտնականներ, քաղաքացի լրագրողներ, ՇՊ ցանց, ՇՊ համայնքային խմբեր։
• Ներդրում ունենալ ջրի որակի, ջրօգտագործման նյութերի՝ բրոշուրների, տեղ. թերթիկների պատրաստման գործընթացին, որոնք կտարածվեն համայնքների և ծրագրի այլ շահակիրների շրջանակներում:
• Հաճախել համայնքների համար կազմակերպվելիք հարց-ու-պատասխան հանդիպումներին, հավաքագրել տվյալներ և վերլուծել դրանք, հարց-ու-պատասխան հանդիպումների արդյունքներից ելնելով՝ նախապատրաստել համապարփակ տեղեկատվական նյութեր բարձրաձայնված հարցերի շուրջ:
• Գործատուի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքներ/մատուցել ծառայություններ, որոնք բխում են սույն աշխատանքի նկարագրությունից և նպաստում են ծրագրի պատշաճ իրականացմանը:
Որակավորումներ
- Բարձրագույն կրթություն առողջապահության, բնապահպանության կամ այլ համապատասխան ոլորտներում; առնվազն 5 տարիների փորձ համապատասխան բնագավառում:
- Առողջապահական ոլորտում աշխատանքային փորձառություն։
- Առողջապահության ոլորտում ՀՀ Պետական մարմինների հետ աշխատանքային փորձ:
- Առողջապահության, ջրային ռեսուրսների կառավարման և ջրօգտագործման պետական հաստատությունների իմացություն, այդ բնագավառներին առընչվող որոշումների կայացման գործընթացների գերազանց իմացություն:
- Պատրաստակամություն հաճախակի ճամփորդելու և դաշտային աշխատանքներ իրականացնելու Արարատի և Արմավիրի մարզերում:
- Հայերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում
- Համակարգչային գիտելիքներ/հմտություններ՝ MS Word, Excel և տվյալների հավաքագրման հետ կապված այլ ծրագրեր:
Դիմելու կարգը
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ. Հասցեին՝ նշելով “Հանրային առողջության փորձագետ” որպես նամակի խորագիր:
Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 5, 2018թ.
Ծրագրի հակիրճ նկարագիրը
ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրն իրականացվում է Ուրբան զարգացման հիմնադրամի, Ազգային ջրային համագործակցություն գիտաէկոլոգիական կազմակերպության և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:
Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար:
Աղբյուրը հասանելի է այստեղ: