Հասարակական դիտորդների խումբը հայտարարում է բժիշկների ընդունելություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և
մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է բժիշկների
ընդունելություն:
Խմբի անդամության թեկնածու կարող են առաջադրել ընդհանուր բժշկության
ֆակուլտետի բակալավրիատը ավարտած անձիք:
Հասարակական դիտորդների խմբում աշխատանքը հասարակական է և չի
վարձատրվում: Դիմողը պետք է անհրաժեշտ ժամանակ տրամադրի խմբի
աշխատանքներին մասնակցելու համար: Ցանկացողները կարող են ներկայացնել
ԴԻՄՈՒՄ մինչև 2016թ. մարտի 1-ը, ժամը 18:00-ը: Դիմումի հետ անհրաժեշտ է
ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիմողի անձնագրի պատճենը և 2
լուսանկար: Փաստաթղթերը կարող են ներկայացվել ՀՀ արդարադատության
նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական
վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ:
Հասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 98 606 393
հեռախոսահամարով և գրել [email protected] էլ․ հասցեին։
Հասարակական դիտորդների խմբի մասին։
Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն
իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ եւ
ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։
Խմբի գործունեության նպատակներն են՝
1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող
անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը,
քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և
կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական
ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,
2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների
բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,
3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի
վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը
ներկայացնելը,
4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության
դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական
ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև
քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված
այլ խնդիրների լուծմանը աջակցելը