ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ՝ «Հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման (classroom assessment) պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Հետազոտություններն իրականացվելու են Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնություն է, որն իրականացվելու է 2021-2022 թվականների ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես դրամաշնորհային գործակալ և ԿԳՄՍ նախարարության հետ սերտորեն համակարգելու է բոլոր ծրագրային գործողությունները` ուղղված կրթության ոլորտի կարևորագույն հարցերի վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքագրմանը:
Թեկնածուները պետք է ունենան կրթության ոլորտում էական փորձ (գերադասելի է նշանակալի փորձ հետազոտական աշխատանքի կամ լայնամասշտաբ գնահատման մեթոդների մշակման ոլորտում), ուսուցման գնահատման համակարգերի ոլորտում միջազգային հետազոտական պրակտիկայի խորը գիտելիքներ, Հայաստանի ազգային ուսուցման գնահատման համակարգի փորձառություն (լայնամասշտաբ գնահատումներ, քննություններ, դասարանական գնահատումներ), ինչպես նաև հետազոտական նախագծերի, ուսումնասիրությունների, գնահատումների և հարցումների, տվյալների վերլուծության ու հաշվետվությունների կազմման կամ դրանց կազմմանը մասնակցության նկատելի փորձ:
Հետաքրքրված թեկնածուները մինչև ս.թ. ապրիլի 28-ը կարող են ներկայացնել հայտադիմում՝ նախապես գրանցվելով https://jobs.unicef.org/ համակարգում: Հետազոտությունների և ներկայացվելիք պահանջների մասին հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝
Թիմի ղեկավար՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/539715?lApplicationSubSourceID
Ավագ փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/539703?lApplicationSubSourceID
Կրտսեր փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/539709?lApplicationSubSourceID
Կրտսեր փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/539718?lApplicationSubSourceID
Ավագ փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/539716?lApplicationSubSourceID