«Համայնքների ձայնը. Զարգացման հեռանկարները» թեմայով տարածաշրջանային համաժողովներ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Ձեզ և Ձեր աշխատակազմի անդամներին մասնակցելու «Համայնքների ձայնը. Զարգացման հեռանկարները» թեմայով տարածաշրջանային համաժողովին:
Համաժողովը Արագածոտնի, Արարաատի և Արմավիրի մարզերի համար տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Սարգսի 71 հասցեում գտնվող հանդիսությունների սրահում (Նավոյի մոտ):
Համաժողովը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 12:00-ին Գավառ քաղաքում՝ Սայադյան 28 հասցեում գտնվող հանդիսությունների սրահում (Սիրելիս հանդիսությունների սրահ):
Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև հուլիսի 11-ը ժամը 18:00-ն:
Համաժողովը նպատակ ունի՝
-
Ներկայացնել միջոլորտային համագործակցության և համայնքային զարգացման հնարավորությունները՝ խթանելով ՔՀԿ-ՏԻՄ-Բիզնես համագործակցության ձևավորմանը:
-
Ներկայացնել ՔՀԿ-ների կողմից Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բացահայտված հիմնախնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված համագործակցային առաջարկություններ:
Համաժողովներին կմասնակցեն ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներ, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ոչ ֆորմալ խմբերի և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:
Կից կարող եք տեսնել նաև միջոցառումների օրակարգը: