Փորձի փոխանակման մարզային այցեր
Աղբյուր՝ www.facebook.com
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) հետ համատեղ հրավիրում է մասնակցելու իրականացվող ԹԻՀԿ երեք գործընկեր կազմակերպությունների փորձի փոխանակման մարզային հանդիպում-քննարկումներին՝
Արմավիր, Շահումյան 29 փողոց
Գյումրի, "Արաքս" հյուրանոցի սրահ, Գորկու 25
Վանաձոր, "Կիրովական" հյուրանոցի սրահ, Մաշտոցի 1
Իջևան, “DAN” սրճարան, Երևանյան 5ա
«Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնը, «Երեխաների զարգացման հիմնադրամը» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն տեղի քաղհասարակության, ՏԻՄ-երի, լրատվամիջոցների և ակտիվ երիտասարդների հետ կկիսվեն իրենց կողմից ՀՀ մի շարք մարզերում 2016-17թթ․իրականացրած մասնակցային մոնիտորինգի ծրագրերի արդյունքներով, մասնավորապես՝ համայնքային լուսավորության, աղբահանության, նախադպրոցական հաստատությունների և միջհամայնքային տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպումների մասնակիցներին կներկայացվեն իրականացրած մոնիտորինգների մեթոդաբանությունը և արդյունքները, զուգահեռներ կանցկացվեն տարբեր համայնքներում կատարած հետազոտությունների արդյունքների և տեղի համայնքային նմանատիպ հիմնախնդիրների միջև։
Հանդիպմանը ներկա կլինեն մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք կլուսաբանեն թե՛ այցելությունը և թե՛ կփորձեն տեղերում վերհանել վերը նշված ոլորտներում առկա համայնքային խնդիրները։