ԳՐԱՆՑՎԵՔ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ
Միացեք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը և մասնակցեք Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացնում է դիտորդների հավաքագրում՝ սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերահսկման նպատակով: Դիտորդական առաքելությունը իրականացվում է համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի և միջազգային նորմերի:
«Քաղաքացի դիտորդը» նպատակ է հետապնդում գալիք ՏԻՄ ընտրություններում ապահովել բաց, թափանցիկ և արդար ընտրություններ՝ նպաստելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը Հայաստանում:
Մասնակցության համար կարող եք հետևյալ հղմամբ`http://transparency.am/hy/register-observer լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհասատատենք: Հարցերի համար գրեք [email protected] էլ. հասցեին՝ նշելով «դիտորդ» բառը, կամ զանգահարեք 077569620 հեռախոսահամարին: