Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 05 օգոստոսի, 2024
Հայտերի ներկայացման հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի (Քաունթերփարթ) կողմից․ «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով․
- տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում,
- համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ կիրառելով համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին մասնակցության առկա մեխանիզմները,
- համայնքի բյուջեի կազմման գործընթացին մասնակցություն և մոնիթորինգի իրականացում,
- տեղական մակարդակում քաղաքականության մշակման գործընթացին աջակցություն,
- ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավում։
Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ չորս մարզերը՝ Արարատ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր։
Հայտերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել այս հղումով․