Դրամաշնորհի հայտադիմում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից
Ծրագիր։ Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (BREN)
Կարող են դիմել։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Հայաստանում: Ուշադրություն. սա վերաբերում է նոր կազմակերպություններին և BREN-ի նախկին գործընկերներին:
Վերջնաժամկետը։ 27 մայիսի, 2024թ.
Դրամաշնորհի չափը։ մինչև 50․000 ֆունտ ստերլինգ (GBP)
Հատկացվելիք դրամաշնորհների նախատեսված քանակը։ 4-5
Նախագծի գործողության ժամկետը։ մինչև 7 ամիս (բոլոր նախագծերը պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի հունվարի 31-ը)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) ներկայումս ընդունում է հայտեր Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ «Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը» (BREN) ծրագրի շրջանակներում:
BREN ծրագրի ընդհանուր նպատակն է ուժեղացնել կանանց և մարգինալացված խմբերի մարդկային անվտանգությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում՝ կառուցելով քաղաքացիական հասարակության կայունություն:
Հայաստանում BREN-ն ունի հետևյալ թեմատիկ առաջնահերթությունները`
- առաջ մղել Կանայք, խաղաղության և անվտանգության օրակարգը և աջակցել Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի Գործողությունների ազգային 2-րդ ծրագրի իրականացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ Գործողությունների ազգային 3-րդ ծրագրի մշակմանը,
- բարձրացնել տարբեր խմբերի՝ հատկապես ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ մարգինալացված և խոցելի խմբերի ընդգրկվածությունը Հայաստանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ քննարկումների և որոշումների կայացման գործընթացում,
- բարելավել ՔՀԿ-ների կազմակերպչական կարողությունները` իրենց աշխատանքի ոլորտներում ազդեցիկ և կայուն արդյունքներ ապահովելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ՝ դրամաշնորհային հայտ կարող են ուղարկել BREN ծրագրի շրջանակներում նախկինում աջակցություն չստացած նոր կազմակերպությունները, ինչպես նաև նախկին դրամաշնորհառուները: BREN ծրագրի շրջանակներում նախկինում աջակցություն ստացած գործընկերները կամ նրանք, ովքեր դիմել են BREN ֆինանսավորման այլ հնարավորությունների համար, նույնպես կարող են դիմել: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ 2024 թվականի ընթացքում յուրաքանչյուր կազմակերպության կտրամադրվի առավելագույնը մեկ դրամաշնորհ:
Պահանջներ
Կարող են դիմել Հայաստանում գրանցված քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպությունները։
Հետաքրքրված դիմորդները պետք է համապատասխանեն վերը նշված թեմատիկ առաջնահերթություններին:
ՊԽԼԻ-ն կարող է աջակցել հետևյալ գործողությունների իրականացմանը.
- Նյութերի արտադրություն. սա կարող է ներառել ծրագրի խնդիրներից բխող հետազոտություն, կրթական, գովազդային կամ մեդիա բովանդակության արտադրություն:
- Շահերի պաշտպանություն. սա ուղղված է կառավարությանը, տեղական կառավարման մարմիններին կամ համայնքային կառույցներին, ինչպիսիք են կրթական և կրոնական հաստատությունները:
- Համայնքային աշխատանք. խոցելի համայնքների՝ հատկապես կանանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, տեղահանված անձանց և փախստականների, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի գիտելիքների և հմտությունների բարձրացմանն ուղղված գործունեություն՝ ԿԽԱ օրակարգի շրջանակներում:
- Սոցիալական համախմբվածություն. գործունեություն, որը կենտրոնացած է սոցիալական արդարության, տնտեսական հզորացման, կանանց և այլոց կարողությունների զարգացման վրա՝ հատկապես նրանց, ովքեր անմիջականորեն տուժել են հակամարտությունից:
- Կարողությունների զարգացում. տրված թեմատիկ ոլորտներում շահառուների, գործընկեր կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցող գործունեություն:
- Ցանցային կապ. գործունեություն, որն աջակցում է ցանցերի ստեղծմանը նշված թեմատիկ ոլորտներում աշխատող խմբերի կամ անհատների միջև՝ ներառյալ ռեսուրսների և ջանքերի փոխանակումը տարբեր խմբերի/անհատների միջև փոփոխություններ զարգացնելու կամ կատալիզացնելու համար:
Առաջարկվող նախագծի ժամկետը չպետք է գերազանցի յոթ ամիսը: Բոլոր նախագծերը պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի հունվարի 31-ը: Աջակցվող նախագծերի բյուջեի միջակայքը 20․000-50․000 ֆունտ ստերլինգ (GBP) է:
Դիմել հատկապես խրախուսվում է`
- կանանց և/կամ երիտասարդների կողմից ղեկավարվող կազմակերպություններին,
- տեղահանված անձանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների և խոցելի այլ խմբերի և համայնքի կողմից ղեկավարվող կազմակերպություններին,
- մայրաքաղաքից դուրս` հատկապես սահմանամերձ շրջաններում գործող կազմակերպություններին,
- նորաստեղծ կազմակերպություններին:
Այս մրցույթը նպատակ ունի խթանելու կազմակերպությունների միջև գործընկերությունը, հետևաբար համատեղ դիմումները խրախուսվում են՝ հատկապես հետևյալ համակցություններով.
- մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս գործող կազմակերպություններ,
- տարբեր ոլորտներում մասնագիտացված կազմակերպություններ,
- լրատվամիջոցների հետ համագործակցող ՔՀԿ-ներ,
- մեծամասնություն (էթնիկ, կրոնական, գենդերային ինքնություն և այլ) և փոքրամասնություն (էթնիկ, կրոնական, գենդերային ինքնություն և այլ) կազմող խմբերի կողմից ղեկավարվող կազմակերպություններ,
- BREN-ի անդամ հանդիսացող տարբեր երկրների կազմակերպություններ: Եթե կազմակերպությունը ցանկանում է առաջարկ ներկայացնել մեկ այլ երկրի կազմակերպության հետ համատեղ, ՊԽԼԻ-ն կաջակցի համապատասխան գործընկերների բացահայտմանը: Աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել ՊԽԼԻ-ի BREN ծրագրի Հայաստանի համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2024 թվականի մայիսի 21-ը:
Հնարավոր դիմորդները պետք է ցուցաբերեն`
- հարգանք գենդերային հավասարության և բազմազանության նկատմամբ,
- զգայունություն հակամարտության և գենդերային հարցերի շուրջ,
- ռիսկերը վերհանելու, վերլուծելու և նվազեցնելու ունակություն,
- նախագծի կառավարման թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ներառյալ ֆինանսների կառավարման հմտությունները,
- սովորելու և այլ դրամաշնորհ ստացողների հետ փորձի փոխանակման պատրաստակամություն,
- դրամաշնորհի շրջանակներում սկսված աշխատանքները շարունակելու կայունության ծրագիր։
Սույն մրցույթը BREN խոշոր ծրագրի մի մասն է: Դիմորդներին խորհուրդ է տրվում մասնակցել փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ազգային և տարածաշրջանային միջոցառումներին:
Ֆինանսավորում ստացողները կարող են անցնել կազմակերպչական և կայունության կարիքների գնահատում՝ նախագծի մրցանակի շնորհման նախնական փուլերում: Բոլոր Ֆինանսավորում ստացողներին խորհուրդ է տրվում մասնակցել կարիքների գնահատման և հարակից կարողությունների զարգացման միջոցառումներին:
Գնահատում
Հայտերի գնահատման գործընթացը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում հայտերը կընտրվեն ՊԽԼԻ-ի կոզմից՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա`
Գնահատում |
Միավորներ |
Առաջարկը հստակ և մանրամասն է, առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և առաջարկվող նախագիծը հստակ համապատասխանում է BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին: |
8-10 միավոր |
Առաջարկը հիմնականում հստակ է և պարունակում է բավարար տեղեկատվություն, հիմնական փաստաթղթերի մեծ մասն առկա է, և առաջարկվող նախագիծը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին: |
5-7 միավոր |
Առաջարկը հստակ չէ, կա՛մ բացակայում են փաստաթղթերը, կա՛մ թեմատիկ ուղղվածությունը չի համապատասխանում BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին: |
1-4 միավոր |
ՊԽԼԻ-ն հայտերի ընտրման փուլում կարող է պարզաբանումներ խնդրել կազմակերպություններից: Առնվազն 5 միավոր հավաքած առաջարկները կներկայացվեն ընտրող հանձնաժողովին՝ ամբողջական դիտարկման համար: ՊԽԼԻ-ն կարող է բարձրացնել շեմը, եթե 15-ից ավելի առաջարկներ ստանան 5-ից ավելի միավոր:
Եզրափակիչ փուլ
Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են ՊԽԼԻ-ի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները, կգնահատի առաջարկները՝ հիմնվելով ստորև բերված աղյուսակում սահմանված չափանիշների վրա: Ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդները կընտրվեն ֆինանսավորման համար: Ֆինանսավորումը կախված կլինի գնահատումից: Նախկին դրամաշնորհառուների համար ՊԽԼԻ-ն հաշվի կառնի նաև նախկին աշխատանքային փորձը, ինչպես, օրինակ` ժամկետների պահպանումը և հաշվետվությունների որակը, և համապատասխան առաջարկներ կներկայացնի ընտրող հանձնաժողովին քննարկման համար:
Հ/Հ |
Չափանիշներ |
Առավելագույն միավորներ |
1. |
Համարժեք արձագանք մրցույթի առաջադրած նպատակներին Նախագիծը համապատասխանում է սույն մրցույթով սահմանված նպատակներին, ինչպես նաև առաջարկում է համապատասխան լուծումներ Հայաստանում առկա մարտահրավերներին: Այն հիմնված է արդեն գոյություն ունեցող գործունեության վրա և մեծացնում է դրա արժեքը: |
30 |
2. |
Տեխնիկական մոտեցում Առաջարկվող նախագիծը ներկայացնում է իրավիճակի հստակ վերլուծություն և հատկորոշում է նախագծի նպատակները, արդյունքները և գործողությունները, որոնք կապված են մեկը մյուսի հետ: Նախագիծը կարող է իրականացվել չափավոր ռիսկերով: |
30 |
3. |
Կազմակերպության կայունություն Նախագիծը ցույց է տալիս, որ դրա իրականացումը բխում է կազմակերպության շահերից և կօգնի նրան դառնալ ավելի կայուն: |
20 |
4. |
Ծախսերի գնահատում Նախագծի բյուջեն հստակ է և համապատասխանում է տեխնիկական մոտեցմանը: Ներառված ծախսերը ողջամիտ են և բավարար` նախագծի նպատակներին հասնելու համար: |
20 |
Տեխնիկական առավելագույն ընդհանուր միավոր |
100 |
Դիմելու գործընթաց
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է լրացնեն և ուղարկեն հայտադիմումներն ու բյուջեի ձևաթուղթը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Հայտադիմումները կարող են ներկայացվել անգլերենով կամ հայերենով: Նախընտրելի է հայտը ներկայացնել անգլերենով, սակայն հայտադիմումի լեզուն չի ազդի շահող հայտի ընտրության վրա:
Աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել BREN ծրագրի Հայաստանի համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2024 թվականի մայիսի 21-ը:
ՊԽԼԻ-ի աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցերին մինչև 2024 թվականի մայիսի 21-ը:
Սույն դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ տեղեկատվական առցանց հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 11:00-ին, Zoom հարթակում: Նիստին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
ՊԽԼԻ-ի մասին
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (iwpr.net) շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ ՊԽԼԻ-ն խաղաղություն և ժողովրդավարություն է ստեղծում ազատ և անաչառ լրատվամիջոցների օգնությամբ։ Այն ուժեղացնում է տեղական լրատվամիջոցները հակամարտությունների և փոփոխությունների առաջնագծում՝ աշխատելով աշխարհի 3 տասնյակ երկրներում և տարածաշրջաններում։ Այն ներառում է անկախ տեղական լրատվամիջոցների ստեղծում, տեղական լրագրողների, խմբագիրների և պրոդյուսերների պատրաստում, մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և հարակից հարցերի վերաբերյալ լայնածավալ խորը հաշվետվությունների աջակցություն, զարգացող երկրներում և միջազգային մակարդակով մասնագիտական հաշվետվությունների տարածում, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց կազմակերպությունների հաղորդակցման կարողությունների ամրապնդում:
BREN-ի մասին
Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (BREN) ծրագիրն աջակցվում է UK Integrated Security Fund կողմից և իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) կողմից՝ Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանցի (ԿԽՀՑ) հետ համագործակցությամբ։
BREN ծրագիրը նպաստում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) խաղաղության և անվտանգության ոլորտում տրանսֆորմացիոն փոփոխություններ իրականացնել Հայասատանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում՝ կանանց, ինչպես նաև մարգինալացված, խոցելի ու սոցիալապես բացառված խմբերի շրջանում մարդկային անվտանգությունը բարելավելու նպատակով։