Հետազոտություն կանանց շրջանում. դրամաշնորհի մրցույթ
Աղբյուրը՝ https://womenfundarmenia.org
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է կանանց շրջանում հետազոտությունների անցկացման դրամաշնորհի մրցույթ:
Հետազոտությունները պետք է ունենան հետևյալ ուղղությունները.
- կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամային շրջանում ՀՀ-ում բնակվող տարբեր խմբերի կանանց կյանքի պատմությունների հավաքագրում և վերլուծություն և/կամ
- ՀՀ-ում բնակվող կանանց տարբեր խմբերի շրջանում կարիքների գնահատում համավարակի պայմաններում (կազմակերպությունների դեպքում՝ նաև իրենց շահառու կանանց կարիքների գնահատում և վերլուծություն)
- կոնֆլիկտային վիճակում կանանց կարիքների գնահատում
- ՀՀ-ում բնակվող տարբեր խմբերի կանանց մտահոգությունների, ապագայի մասին պատկերացումների և մտադրությունների ուսումնասիրություն և վերլուծություն
Հետազոտությունների արդյունքները կարող են ընդունել ֆոտո և/կամ վիդեոպատմության տեսք՝ համապատասխան հիմնավորումներով ու վերլուծություններով:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է որպես մեկ PDF ֆայլ մեզ ուղարկել ձեր ծրագրի հայտը և բյուջեն, որոնց օրինակները կարող եք գտնել այստեղ: Հայտերը հարկավոր է ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ թեմայի բաժնում նշելով «Կանանց շրջանում հետազոտության մրցույթ»:
Մրցույթին մասնակցել կարող ենք կին հետազոտողները, կանանց կազմակերպությունները և նախաձեռնող խմբերը: Հաղթող նախագծերը կստանան 1000 եվրո (հարկերը ներառյալ) դրամական աջակցություն: Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը՝ ս/թ. օգոստոսի 1:
Ձեր հարցերը կարող եք ուղղել [email protected] էլ.հասցեին կամ զանգահարել 098244933 հեռախոսահամարով: