Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 09 նոյեմբերի, 2015
Կլոր սեղան «Հանրաքվեների լուսաբանումը Հայաստանում»
Երևանի մամուլի ակումբը հրավիրում է ձեզ մասնակցելու «Հանրաքվեների լուսաբանումը Հայաստանում» կլոր սեղանին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 11-ին, ժամը 9.30-18.00, «Օպերա Սուիթ» հյուրանոցում (հասցեն՝ Երևան, Բաղրամյան 1, նրբ 1-3):
Կլոր սեղանի ընթացքում այլ թեմաներից բացի, կներկայացվեն «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիտորինգի միջանկյալ արդյունքները: Մոնիտորինգն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը:
Միջոցառումը կազմակերպվում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ իրականացվող «Ծրագրային համագործակցության շրջանակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելոռուսի համար» նախագծով: