Օրենքի գերակայության վերաբերյալ դասընթացներ քաղծառայողների համար
Աղբյուրը՝ www.nhc.nl
Matra Օրենքի գերակայության վերաբերյալ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Վրաստանի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի կառավարական կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները օրենքի գերակայության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է անցկացնել յոթ դասընթացներ, որոնցից յուրաքանչյուրը մասնակիցներին ներկայացնում է օրենքի գերակայության շրջանակում լավագույն փորձը:
Դատական համակարգում և կառավարությունում աշխատող քաղծառայողները տեսական, պրակտիկ հմտությունների, ուսուցողական այցերի և քաղաքականության խորհրդատուների շնորհիվ ձեռք կբերեն գիտելիք և կարողություններ իրենց երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար։
Բացի այդ, դասընթացին մասնակցելով կարող եք դառնալ շրջանավարտների, դասախոսների, Նիդերլանդներում և թիրախ երկրներում կառավարական գործակալությունների մեծ ցանցի մի մասը։
Այս ցանցը հարթակ է ուսուցման, փոխանակման եւ համագործակցության համար: Որպես ցանցի անդամներ, բոլոր մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու Շրջանավարտների օրվան, որը կազմակերպվում է մասնակից երկրներից մեկում, ուսումնական ծրագրի ավարտից վեցից տասը ամսվա ընթացքում:
Matra Օրենքի գերակայության դասընթացների ծրագիրը մշակվել և պատրաստվել է Նիդերլանդներում Հելսինկյան կոմիտեի և Լեիդենի իրավաբանական դպրոցի, Հաագայում տեղական կառավարման ակադեմիայի կողմից։ Այն ֆինանսավորվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից չորս տարի ժամկետով (2017- 2020)։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար հետևեք այս հղմանը։