Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 24 օգոստոսի, 2021
Քաղաքացիական ակտիվիզմի դպրոցին մասնակցության հրավեր NESEHNUTI ՀԿ-ից (Չեխիա)
\
- Ցանկանու՞մ եք ավելի շատ ուշադրություն հրավիրել ձեզ անհանգստացնող խնդիրների վրա:
- Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես ստեղծագործական մոտեցում ցուցաբերել դա անելիս:
- Ցանկանու՞մ եք հասնել երկարաժամկետ համակարգային փոփոխությունների:
Չեխական NESEHNUTI ՀԿ-ն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ (Հայաստան) հրավիրում են մասնակցելու «Քաղաքացիական ներգրավվածության» դպրոցին, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում, Լոռի, ՀՀ։
Քաղաքացիական ակտիվիզմի դպրոցի հիմնական թեմաները կլինեն քաղաքացիական արշավները, դրանց տարբերությունը նախագծերից, պլանավորումը, հասարակության հետ շփումը, մոտիվացիան, ակտիվիստների աշխատանքի նոր գործիքները:
Միջոցառման նպատակն է աջակցել, հզորացնել ու ներշնչել քաղաքացիական ներգրավվածության, ակտիվիզմի և Հայաստանում սկսնակ ակտիվիստների կողմից իրականացվող մարդու իրավունքների, բնապահպանական և լրագրողական արշավների ոլորտները։
Մասնակցել կարող են 18-28 տարեկան երիտասարդներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են Հայաստանում քաղաքացիական հասարակության կյանքին։ Մասնակցելու համար պետք է լրացնել հայտադիմումը :
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Քաղաքացիական ներգրավվածության դպրոցը սկսում է իր ծրագիրը ուրբաթ առավոտյան՝ սեպտեմբերի 17 -ին և կտևի մինչև կիրակի երեկո՝ սեպտեմբերի 19-ը:
Դրանք կլինեն տպավորություններով լի 3 օրեր․ սեմինարներ, քննարկումներ և մտորումներ, թե ինչպես կատարել քաղաքացիական արշավներ և գործողություններ:
Գրանցվելու համար դիմումի վերջնաժամկետն է 2021 թվականի օգոստոսի 31-ը:
Ընտրության գործընթացի արդյունքների մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստով 2021 թվականի սեպտեմբերի 3-ից ոչ ուշ:
- Ընտրվելու է մինչև 20 մասնակից:
- Ընտրված մասնակիցների կեցությունը և սնունդը ապահովվում է կազմակերպիչների կողմից։
- Աշխատանքային լեզու՝ ռուսերեն և հայերեն (առանց թարգմանության):
- Որպես դասընթացավարներ հանդես կգան չեխ, ռուս և հայ փորձագետներ և ակտիվիստներ:
Ենթադրում ենք, որ միջոցառումը տեղի կունենա Գրին Քեմփ ՝ էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոնում (Փոքր Այրումում): Միանգամայն հնարավոր է, որ կեցությունը լինի վրանային պայմաններում: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
️Մենք նաև ցանկանում ենք նախապես զգուշացնել, որ Նեսեհնութի NESEHNUTÍ կազմակերպության էթիկայի կանոններին համապատասխան՝ մենք չենք վճարում մսամթերք և ձկնամթերք պարունակող ուտեստների համար, ուստի սնունդը կլինի բուսակերական:
Խնդրում ենք դա հաշվի առնել մասնակցության հայտը լրացնելիս:
Դասընթաց