Սկոլկովոյի Ապագայի Մոդելավորման Դպրոց
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է երկամյա «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար» ծրագիրը, որն աշխատում է Հայաստանի չորս մարզերում ՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք։
Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա հիմնվելով, Հայաստանում նույնպես կիրականացվի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի ներուժը և տարածքային զարգացման հնարավորությունները:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-3-ը կկայանա ապագայի զարգացման և ապագայի մասնագիտությունների քարտեզագրման մեթոդաբանական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները կստանան ապագայի հմտությունների և մասնագիտությունների քարտեզագրման հմտություններ։
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է, դասընթացը կլինի ռուսերեն լեզվով։ Մասնակցությունը անվճար է։ Անցկացման վայրի մասին կհայտնենք հավելյալ։
Հետաքրքրված անձանց հրավիրում ենք գրանցվել հետեւյալ հղումով՝ https://forms.gle/Gcs6Xsea1qbN9h4N7