Գիտական գրագիտություն և բարեվարքություն դասընթաց
Աղբյուրը՝ http://bok.am/
Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է «Գիտական գրագիտություն և բարեվարքություն» խորագրով դասընթացների շարք, որի ընթացքում կներկայացվի գիտական հետազոտության թեմա ընտրելուց, վարկած ձևակերպելուց մինչև ստացված արդյունքները հրապարակելու գործընթացը, ինչպես նաև այդ ամենը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ հմտությունները։ Դասընթացներն ունեն տեսական և գործնական բաղադրիչներ։
Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես ասպիրանտներն ու հայցորդները, այնպես էլ դասախոսներն ու գիտաշխատողները։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը գրանցվել http://bit.ly/2NDNKnP հղմամբ և համառոտ կենսագրական (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Տեղերը սահմանափակ են (մինչև 36 մասնակից) :
Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գրադարանում՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 14-ը։ Դասընթացները կազմակերպվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հանրային քաղաքականության ինստիտուտի աջակցությամբ։
Մանրամասներին ծանոթացեք այս հղումով։