Սցենարի զարգացման աշխատարան սկսնակների համար
Բրիտանական խորհուրդը Հայաստանում, Կինեմատոգրաֆիստների միությունը և GAIFF Pro-ն հրավիրում են մասնակցելու սցենարի զարգացման հինգօրյա աշխատարանի, որը կվարի Փոլ Ֆրեյզերը: Աշխատարանը տեղի կունենա նոյեմբերի 19-23-ը, Կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում (Վարդանանց 18).
Աշխատարանին կարող են մասնակցել սկսնակ սցենարիստները, որոնց ունեն ամբողջական կամ կիսատ սցենարներ և տիրապետում են տարրական անգլերենի:
Աշխատանքային լեզուն կլինի անգլերենը` զուգահեռ հայերեն թարգմանությամբ:
Դասընթացավարի կենսագրությանը և աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. http://houseofpaulfraser.com
Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրականը և ֆիլմի գաղափարի մեկէջանոց նկարագիրը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 11-ն է:
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. հասցեին ուղարկված նամակով:
Աշխատարանը տեղի է ունենում Եվրոպական կինոփառատոն 2018-ի շրջանակներում: