«Վաճառվող գաղափարի գաղտնիքները» աշխատարան
Որո՞նք են գաղափարը գրավիչ ներակայացնելու գաղտնիքները, և արդյոք հնարավոր է կարճ ժամկետում սովորել այն հնարքները, որոնք կօգնեն ձեզ ստարտափ գաղափարը առավելագույնս լավ ներկայացնել ներդրողներին: Հնարավո՞ր է արդյոք պատրաստել այնպիսի ելույթ, որն առաջին անգամից կգրավի ներդրողների հետաքրքրությունն ու վստահությունը և կստիպի անծանոթ մարդկանց համագործակցել ձեզ հետ:
Այս և այլ հարցերի քննարկման նպատակով Կոլբա լաբը Մարգարյան իրավաբանական գրասենյակի հետ համատեղ կազմակերպում են «Վաճառվող գաղափարի գաղտնիքները» աշխատանքային հանդիպումը:
Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որի մասին պատրաստ եք պատմել լայն հանրությանը և բաց եք նոր առաջարկների և ստեղծագործ մոտեցումների համար, ապա շտապեք գրանցվել հետևյալ հղումով մինչև օգոստոսի 12-ը:
https://docs.google.com/forms/d/1a5Ewi5-dQuzg0HPlcOurzjeopc4RYdqBvgIDpNADa2A/viewform?edit_requested=true
Մասնակցության պարտադիր պայմաններից է՝ ունենալ գաղափար և պատրաստ լինել ներկայացնել այն լսարանին:
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր մասնակից աշխատելու է իր գաղափարի վրա՝ կատարելագործելով այն ներկայացնելու եղանակներն ու միջոցները:
Աշխատարանը ենթադրում է թե՛ տեսական հատված, թե պրակտիկ աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ: Մասնակցությունն անվճար է: Մասնակիցների ընտրությունը՝ մրցութային:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/events/888824404562626/