Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 11 մարտի, 2016
Սեմինարի մասնակցության հայտերի ընդունում
Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է սեմինար
«Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներն արդի աշխարհաքաղաքական համատեքստում» թեմայով։
Մասնակցության հայտերը (կոնտակտային տվյալներ, ինչ ԶԼՄ կամ ՀԿ-եք ներկայացնում, պաշտոնը) խնդրում ենք ուղարկել ԵՄԱ փորձագետ Սեդա Շիգանյանին՝ [email protected] էլ. հասցեով, մինչև ս.թ. մարտի 14-ը, ժամը 16:00:
Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են, եւ հետադարձ կապ կհաստատենք միայն ընտրված հայտատուների հետ։