Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԻԼԳԱ-Եվրոպա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Լրագրողներն առաջնագծում հանուն հավասար իրավունքների» թեմայով եռօրյա դասընթաց:
Երբ՝ Փետրվարի 10-12
Որտեղ՝ Հաստատման փուլում է
Դուք եւս կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝
- Աշխատում/թղթակցում եք հայաստանյան որեւէ լրատվամիջոցում
- Դեմ եք խտրականության դրսեւորման ցանկացած տեսակին
- Ակտիվ եք Ձեր համայնքում
- Եվ կարևորում եք մարդու իրավունքները
Սեմինարին կներկայացվի հետեւյալ թեմաները՝
- Խարան եւ խտրականություն, Խոշտանգումներ
- Խոսքի ազատություն եւ ատելության խոսք
- Ատելության եւ խտրականության հասկացությունների առկայությունը Հայաստանի ազգային օրենսդրությունում
Սեմինարի աշխատանքային լեզուն հայերեն է:
Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսը փոխհատուցվելու է սեմինարի ժամանակ:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի հունվարի 22-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր տեղեկատվական փաթեթով: Մասնակիցների ընտրության հարցում նախապատվությունը կտրվի մարզաբնակ լրագրողներին/մարզային թղթակիցներին:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: