Մարդու իրավունքների թեմայով սեմինարի հրավեր
Աղբյուր՝ «Նոր սերունդ» ՀԿ կայք
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԻԼԳԱ-Եվրոպա» և COC Netherlands կազմակերպութունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները առաջնագծում հանուն հավասար իրավունքների» թեմայով եռօրյա դասընթաց:
Երբ՝ Փետրվարի 16-18
Որտեղ՝ ք. Երեւան
Դուք եւս կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝
- Աշխատում եք Հասարակական Կազմակերպությունում
- Ձեր կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ
- Դեմ եք խտրականության դրսեւորման ցանկացած տեսակին
- Ակտիվ եք Ձեր համայնքում
- Եվ կարևորում եք քաղաքացիական ակտիվիզմը:
Սեմինարին կներկայացվի հետեւյալ թեմաները՝
- Խարան եւ խտրականություն, Խոշտանգումներ,
- Մարդու իրավունքները և ՄԻԵԴ-ը,
- Ատելության եւ խտրականության հասկացությունների առկայությունը Հայաստանի ազգային օրենսդրությունում:
Սեմինարի աշխատանքային լեզուն հայերեն է:
Ծրագրին մասնակցությունն անվճար է։ Սեմինարի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսը փոխհատուցվելու է սեմինարի ժամանակ:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի հունվարի 22-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր տեղեկատվական փաթեթով: