Ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն ԴԵՀՔ-ից
Ծառայության անվանում՝
ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» 2-օրյա դասընթացի մոդուլի պատրաստում, կազմակերպում և անցկացում
Ծառայության իրականացման ժամանակահատվածը՝
2021թ․ հուլիս-օգոստոս
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է քաղաքականությունների մշակման ու որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության խթանման ոլորտի փորձագետ, ով կպատրաստի «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» 2-օր դասընթացի ուսուցողական ձեռնարկ (մոդուլ) և ուղեցույց։
Ձեռնարկը պետք է ներառի հետևյալ թեմաները՝
- Երիտասարդության մասնակցության ձևերը։
- Քաղաքացիական ակտիվիզմ և ջատագովություն երիտասարդների ներգրավմամբ, անհրաժեշտ հմտությունների զարգացում։
- Մասնակցություն հանրային քաղաքականությունների ձևավորման և որոշումների կայացման գործընթացներում։
- Որոշումների կայացման տեսակները և մակարդակները։
- Ինչպե՞ս ձևավորել նախաձեռնող խումբ և ազդել որոշումների կայացման վրա։
- Ազդեցության տեսակները և միջոցները։
Ծանուցում․ ձեռնարկի թեմաների վրա հիմնված ուսուցողական վարժությունները և տեսական նյութերը պետք է ներառեն այն հմտությունները ու կարողությունները , որոնք անհրաժեշտ են երիտասարդին՝ քաղաքականությունների մշակման ոլորտում իր ակտիվ մասնակցությունըապահովելու համար։
Մրցույթի պայմանները
Դիմորդը պետք է՝
- ունենա երիտասարդության ոլորտում նեղ կամ հարակից ոլորտներում մասնագիտական ուսումնասիրություններ, գնահատումներ և փորձագիտական վերլուծություններ իրականացնելու փորձառություն
- տիրապետի ՀՀ-ում և արտերկրում քաղաքականությունների մշակման և որոշում կայացնելու տարբեր մակարդակներում և փուլերում երիտասարդների մասնակցության ոլորտներին, ձևերին, եղանակներին
- ունենա դասընթացների, ուսումնական ձեռնարկների մշակման ու պատրաստման, թեմաների ու գործնական վարժությունների կազմման փորձառություն
- վարժ տիրապետի հայերենին /բանավոր և գրավոր/։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝
- ինքնակենսագրական
- նմանատիպ աշխատանքներ/նյութեր, որոնք փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող,
- գնաառաջարկ։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հուլիսի 06-ը, ժամը 18:00-ն ուղարկել վերը նշված փաթեթը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Երիասարդների մասնակցության ոլորտի փորձագետ» ։
Բոլոր հայտերը կդիտարկվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խմբի կողմից։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] Էլ․հասցեին:
Մրցույթի պահանջներին համապատասխանող հայտատուին՝ արդյունքների մասին, կտեղեկացվի մինչև հուլիսի 10-ը: