ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է երիտասարդական ծրագրերի, երիտասարդական աշխատանքի կամ կազմակերպությունների զարգացման ոլորտի փորձագետ՝ «Երիտասարդների արդյունավետ զարգացում» (Positive Youth Development) երիտասարդների հետ աշխատելու մոտեցման ուսումնասիրման, Հայաստանյան միջավայրում դրա տեղայնացման նպատակով։
ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՄՐՑՈւՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«ԴԱՏԱ – Տվյալներ թափանցիկ եւ հաշվետու գործունեության համար»
Ծրագրի շրանակներում
Ծառայության անվանում. «Երիտասարդների արդյունավետ զարգացում» մոտեցման տեղայնացում և գնահատման գործիքակազմի մշակում
Դիմելու վերջնաժամկետը․ 21-ը հունվարի, 2021 թ․
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է երիտասարդական ծրագրերի, երիտասարդական աշխատանքի կամ կազմակերպությունների զարգացման ոլորտի փորձագետ՝ «Երիտասարդների արդյունավետ զարգացում» (Positive Youth Development) երիտասարդների հետ աշխատելու մոտեցման ուսումնասիրման, Հայաստանյան միջավայրում դրա տեղայնացման նպատակով, մասնավորապես․
- PYD մոտեցման ուսումնասիրություն և մոտեցման տեղայնացում ՀՀ երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար,
- Երիտասարդական կազմակերպությունների և/կամ այլ ՔՀԿ-ների համար երիտասարդների՝ տեղական մակարդակում որոշումների կայացման մասնակցության կամ ընդհանրապես, երիտասարդների մասնակցայնության գնահատման նպատակով գնահատման գործիքակազմի տեղայնացում և գնահատման գործընթացի փորձնական իրականացում,
- ԴԱՏԱ ծրագրի կոնսորցիումի գործընկերների համար «Երիտասարդների արդյունավետ զարգացում» գործիքակազմով երիտասարդական ծրագրերի կամ երիտասարդների ներգրավման մեթոդների վերլուծություն։
Մրցույթին մասնակցելու այլ պահանջներ․
- ՀՀ-ում երիտասարդական ոլորտի խնդիրների, ծրագրերի, ընթացակարգերի գերազանց իմացություն
- Ծանոթություն երիտասարդական աշխատանքի միջազգային փորձին, քաղաքականություններին
- Դասընթացների, գնահատման ձեռնարկների մշակման, կազմակերպությունների կառավարման համակարգերի, գնահատման և զարգացման փորձառություն
- Անգլերեն և հայերեն լեզվուների գերազանց իմացություն
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել հետևյալ փաստաղթերը.
– մասնագիտական ինքնակենսագրություն
– հետաքրքրվածության նամակ, նշելով համապատասխան փորձառությունը, աշխատանքի իրականացման մոտավոր ժամկետները և ակնկալվող վարձատրության չափը։ Աշխատանքի ժամկետներն ու վարձատրության չափը ենթակա են փոփոխության` ելնելով ԴԱՏԱ ծրագրի պայմաններից։
– այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության), նախկին աշխատանքի, հոդվածների կամ հրատարակված նյութերի օրինակներ, որոնք հաստստում են փորձառության համապատասխանությունը հայտի պահանջներին։
Ժամկետները.
Առաջադրանքի պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2020 թ. հունվարի 21-ը, ուղարկել դիմումի փաթեթը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «PYD փորձագետ»։
Ընտրության ընթացակարգը.
Հայտերը կդիտարկի ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խումբը։ Նախապես ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հայտն ուղարկելու վերջնաժամկետը՝ հունվարի 21, 2021թ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] Էլ․ հասցեին, կամ զանգահարել ծրագրի ղեկավար Արթուր Ղազարյանին 055-65-50-00 հեռախոսահմարին։