«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:
Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:
Ով կարող է դիմել
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:
Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը
Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին/թեմաներին առնչվող հայտերը.
- կրթություն (մասնավորապես՝ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատություններ, ներառական կրթություն տրամադրող հանրակրթական հաստատություններ, հանրակրթության համակարգի օպտիմալացում),
- առողջապահություն (մասնավորապես՝ սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական ծառայության տրամադրում, դպրոցահասակ երեխաների բուժզննում, հանրային ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթով ծառայությունների տրամադրում, պետպատվերի տեղադրում և իրականացում),
- երեխաների պաշտպանություն (մասնավորապես՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի ծառայություններ),
- համայնքային ռեսուրսների կառավարում (մասնավորապես՝ համայնքապատկան հողակտորների, շենք/շինությունների և այլ գույքի աճուրդներ/մրցույթներ, համայնքային գնումներ):
Մանրամասն այստեղ