Փոքր դրամաշնորհների մրցույթ դպրոցականների համար։ ԲունTV
Աղբյուրը՝ www.facebook.com
:ԲունTV-ն «ԲՈՒՆՈՒՍ» ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Մրցույթին կարող են դիմել այն դպրոցականները կամ դպրոցականների խմբերը իրենց ուսուցչի հետ համատեղ, որոնք մասնակցել են www.boonus.am կայքում անցկացված «Հասարակագիտություն» (8-9-րդ դասարանցիների համար) առցանց դասընթացին:
Փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում աշակերտները կարող են իրականացնել դպրոցում կամ համայնքում հրատապ լուծում պահանջող որևէ խնդրին ուղղված ծրագիր։ Ծրագիրը պետք է միտված լինի ոչ թե բարեգործական նպատակների, այլ պետք է նպաստի դպրոցի կամ համայնքի զարգացմանը, օրինակ՝ դասարանի, դպրոցի, բակի, խաղահրապարակի կամ հանրային այգու բարեկարգում, որևէ այլ փոքր, բայց հետաքրքիր և օգտակար մտահղացում, որի իրականացումից կշահի ողջ համայնքը՝ մեծերն ու փոքրերը: Դրամաշնորհի գումարը չի կարող գերազանցել 250 000 դրամը: Ծրագրի բյուջեում չեն կարող ներառվել աշխատավարձային ծախսեր կամ հոնորարներ։ Ցանկալի է, որպեսզի դպրոցականները կիրառեն առցանց դասընթացի ժամանակ իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները։
Հետաքրքրված խմբերը պետք է ներկայացնեն լրացված դիմում-հայտի ձև [email protected] էլ. հասցեին՝ մինչև ապրիլի 5-ը, 2019թ: Դիմում հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից և լրացնել համակարգչով՝ Word ծրագրով ⬇️
https://goo.gl/ZKKwNM