Ժամանակակից արվեստի ոլորտում փոքր դրամաշնորհ- մրցույթ
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակը Մշակույթ և կառավարում լաբորատորիայի հետ համատեղ հայտարարում է հայտերի ընդունելություն ժամանակակից արվեստի ոլորտում փոքր դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար:
Մրցույթը նպատակ ունի ֆինանսավորել ստեղծագործական և նորարարական նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից արվեստի զարգացմանը:
Դիմումները ընդունվում են և կազմակերպությունների, և անհատների կողմից: Պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 3,500 շվեյցարական ֆրանկը և նախագծերը պետք է ավարտվեն մեկնարկից վեց ամսվա ընթացում: Ընտրված նախագծերի իրականացումը, կարող է սկսել ամենավաղը հայտերի վերջնաժամկետից 30 օր հետո:Դրամաշնորհը ստացած բոլոր նախագծերը պետք է ավարտվեն մինչև 2017 թ. հունվարի 31-ը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 10-ի ժամը 24:00-ն է: Լրացված հայտերը անգլերեն կամ ռուսերեն լեզուներով կարող եք ուղարկվել հետևյալ էլեկտրոնային փոստին` [email protected]
Լրացուցիչ հարցերի դեպքում կամ խորհրդատվության կարիք ունեցողները կարող են գրել վերոհիշյալ էլեկտրոնային փոստին, կամ զանգահարել Թամարա Ջանաշիաին (Մշակույթ եւ կառավարում լաբորատորիայի գործադիր տնօրեն) հետևյալ հեռախոսահամարով +995 / 555 23 15 77 (բջջային) կամ դիմել Հայաստանում ծրագրի համակարգող Սոնա Շահբազյանին [email protected] կամ զանգահարել +374 / 93 83 80 85 հեռախոսահամարով:
Նախագիծը իրականացնում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։